Ձևական նախագահի քաղաքական հուղարկավորությունը պաշտոնանկության, թերևս նաև դատավարության տեսքով է լինելու
14.02.2020 | 02:04
Ասված է շատ հստակ` Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետական բարձրաստիճան պաշտոնյաների պահպանության ծառայությունն իրականացնում է նաև Հայաստանում չորս ամենաբարձրաստիճան պաշտոնյաների պահպանությունը, մինչդեռ այդ չորսն էլ, ըստ էության, աշխատում են Հայաստանի Հանրապետության դեմ: «Հայելի» մամուլի ակումբում ս. թ. հունվարի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնելով այս մասին, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն ասել է.
«Ընդ որում, նրանցից երկուսը ուղղակի սպասարկում են Ադրբեջանի շահերը: Մյուսները, գիտակցաբար կամ անգիտակցաբար, համենայն դեպս, Հայաստանի Հանրապետությանը հասցնում են բավական լուրջ վնաս: Խոսքս Հայաստանի Հանրապետության (հիմա դիակ կասենք…) գոյություն չունեցող նախագահ Արմեն Սարգսյանի մասին է, որին մեր պետությունը փող է ծախսում` պահպանելու համար, և նա ներկայացնում է Հայաստանը: Նա Հայաստան պետության գլուխն է համարվում, Հայաստանի Սահմանադրության պահապանն է համարվում, բայց նրա հիմնական շահերը, ընդ որում, տնտեսական, «British Petroleum»-ի միջոցով գտնվում են Բաքվում: Այսինքն` Բաքուն է նրա հիմնական շահութաբերության աղբյուրը: Հայաստանի Հանրապետության նախագահը, բնականաբար, այդ առումով գտնվում է բավականին լուրջ կախվածության մեջ Բաքվից»:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը նույն ասուլիսի ընթացքում տեղեկացրել է նաև, որ Ղազախստանում մեկ շաբաթ գտնվելու ընթացքում Արմեն Սարգսյանի հետ, ըստ որոշ աղբյուրների, առնվազն երեք անգամ հանդիպել են Ադրբեջանի հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Այդ մասին արդյոք ինքը զեկուցե՞լ է Հայաստանի Հանրապետության վարչապետին, թե՞ չէ… Ի՞նչ էր անում մեկ շաբաթ Ղազախստանում»,- հարցրել է Գառնիկ Իսագուլյանը և նշել, որ ՀՀ նախագահը սպասարկում է Ադրբեջանի շահերը, իսկ մենք ֆինանսներ ենք ծախսում նրա անվտանգությունը պահպանելու համար:
Ավելի վաղ, դեռ անցյալ տարվա հոկտեմբերին նույն մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասել էր.
«Նիկոլ Փաշինյանից ավելի վտանգավոր է Հայաստանի Հանրապետության հանգուցյալ նախագահ Արմեն Սարգսյանը… Այդ մարդը ավելի վտանգավոր է ու ավելի ոճրագործություններ է կատարում, քան այսօր Նիկոլ Փաշինյանը»:
Եվս մեկ մեջբերում հիշյալ ասուլիսում Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունից. «Հիշեք` թիվ մեկ մեղավորը Արմեն Սարգսյանն է` հանգուցյալ նախագահը, որն իր անգործությամբ երկիրը մատնել է քաոսի, երկրորդ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է»:
2018 թ. ապրիլի 6-ին, երբ «թավշյա հեղափոխություն» կոչվածը դեռ չէր եղել, Նիկոլ Փաշինյանը քայլարշավով Գյումրի-Երևան ճանապարհին էր, Փաշինյանի և Սարգսյանի հարաբերություններն էլ «շոկոլադային» չէին, ինչպես այժմ, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակվել է «Բիզնեսմեն Արմեն Սարգսյանը Աստանայում` իր գործերով» վերտառությամբ հոդվածը (https://armtimes.com/hy/article/134981 ), որում նշված է.
«Պատասխանը շատ պարզ է՝ Արմեն Սարգսյանի այցը Ղազախստան խիստ մասնավոր է: Ավելի ճիշտ՝ խիստ գործնական: Ընդ որում, գործնական ոչ որպես «Հայաստանի ընտրված նախագահ», այլ գործնական՝ զուտ որպես բիզնեսմեն, խոշոր բիզնեսմեն:
Արմեն Սարգսյանին Ղազախստանի հետ կապում են մեծ գործեր: Հայտնի փաստ է, որ Արմեն Սարգսյանը շատ մտերիմ է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և հատկապես նրա դստեր՝ Դարիգա Նազարբաևի հետ:
Ըստ տեղական և արտասահմանյան մամուլի բազմաթիվ հրապարակումների, Արմեն Սարգսյանի բիզնես հետաքրքրությունները Ղազախստանում շատ մեծ են ու նշանակալից: Արմեն Սարգսյանի անունը, մեղմ ասած, կապվում է այդ երկրում նավթամթերքների, գազի, նույնիսկ մսի արտադրությամբ զբաղվող ընկերությունների հետ:
ՈՒ հիմա հանգամանքները դնենք իրար կողքի: Արմեն Սարգսյանը Ղազախստանում ունի մեծ բիզնես շահեր, նա մի քանի օրով այցելում է Ղազախստան, այդ այցի մասին մի հաղորդագրություն է տարածվում, ըստ որի՝ նա մի քանի րոպեով հանդիպել է ղազախական հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հենց սրանից ակնհայտ է դառնում, որ Արմեն Սարգսյանը, որը «Հայաստանի ընտրված նախագահն է», Ղազախստան է մեկնել իր գործերով ու բացառապես իր գործերով: Իսկ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ամպագոռգոռ արտահայտություններով համեմված, բայց ոչինչ չասող, անբովանդակ հանդիպումը եղել է ընդամենը ձեռքի հետ կազմակերպված մի միջոցառում: «Հայաստանի ընտրված նախագահը», այսինքն, ակտիվորեն զբաղվում է իր սիրած գործով՝ բիզնեսով: Դրա իրավունքը ունի ցանկացած մարդ, բայց ոչ բարձրաստիճան պաշտոնյան: Իր գործունեությունը խիստ գաղտնի պահող Արմեն Սարգսյանը, բնականաբար, երբեք չի խոսի այն մասին, թե կոնկրետ ինչ բիզնես շահեր ունի, բնականաբար չենք իմանա, թե որքանով է նա կախման մեջ այդ շահերից, որն է նրա համար ավելի կարեւոր՝ Հայաստանի շահը, թե իր բիզնես շահերը:
Լինելով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, Արմեն Սարգսյանը, չունենալով դրա իրավունքը, ակտիվորեն զբաղվել է բիզնեսով և հսկայական կարողություն է դիզել: Դառնալով «Հայաստանի ընտրված նախագահ», նրա ներկայացուցչականությունը կտրուկ բարձրանում է, և կարելի է պատկերացնել, թե որքանով դա կօգնի նրան իր բիզնեսը նոր մակարդակների բարձրացնելու համար: Պարզապես մի միամիտ հարց է ծագում. ինչու պետք է ՀՀ քաղաքացիները հարկերի տեսքով տարեկան միլիարդավոր դրամներ վճարեն, որպեսզի բիզնեսմեն Արմեն Սարգսյանը ունենա հսկայական ու շքեղ նստավայր Երևանում, հսկայական աշխատակազմ, ծառայողական մեքենաներ, կարողանա թանկարժեք շրջագայություններ իրականացնել աշխարհով մեկ... Դե հարց է, էլի, ծագում է»:
Հիշենք նաև, որ, ըստ մամուլի հրապարակումների, նախագահ Արմեն Սարգսյանը հնդկական ONGC և բրիտանական «British Petrolium» ընկերություններում ներդրումներ անող «Knighstbridge Group» ընկերության նախագահն է նաև (ապացույցը` լուսանկարում): «British Petrolium»-ը և ONGC-ը 2019 թ. Ադրբեջանի գազի ամենամեծ պաշարներն ունեցող «Shah Deniz» («Շահ Դենիզ») օֆշորային գոտում ունեին համապատասխանաբար 28,8 % և 2,% բաժնեմասեր:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիմք ընդունելով Ազգային ժողովի 2020 թ. փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» ԱԺՈ-001-Ն հակասահմանադրական որոշումը և 09.02.2020 թ. իր հրամանագրով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելով, մասնակից դարձավ փաշինյանական իշխող վարչախմբի կողմից մեր հանրապետության սահմանադրական կարգի տապալման նախապատրաստությանը: Այսպիսով հիշյալ վարչախմբի կամակատար, ձևական նախագահ Արմեն Սարգսյանը խփեց իր քաղաքական դագաղի վերջին մեխը, թեև քաղաքական հոգեհանգիստը մի քիչ երկար է լինելու, բայց հուղարկավորությունն առջևում է: Ձևական նախագահի քաղաքական հուղարկավորությունը պաշտոնանկության, թերևս նաև դատավարության տեսքով է լինելու:
Ինչու՞ ենք Արմեն Սարգսյանին փաշինյանական իշխող վարչախմբի կամակատար ու ձևական նախագահ համարում: Միայն այդպիսին լինելու հանգամանքով կարելի է բացատրել Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ Սահմանադրության հոդված 123-ի («Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները») իմպերատիվ (պարտադիր կատարման ենթակա) պահանջի` «Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը» չկատարումը, որը կատարելու և ԱԺ-ի հիշյալ հակասահմանադրական որոշումը Սահմանադրական դատարան ուղարկելու լիազորությունը, հնարավորությունը նա հաստատապես ուներ ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածով («Սահմանադրական դատարան դիմելը»), մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, որի համաձայն, Սահմանադրական դատարան կարող է դիմել հանրապետության նախագահը՝ Սահմանադրության նաև 168-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում:
«Թշնամու կամ նրա կործանարար ծրագրերի իրագործման առջև Հայաստանի դարպասները լայնորեն բացված են,- նշել էինք դեռ 2019 թ. սեպտեմբերի 19-ին հրապարակված մեր «Չզարմանաք, երբ մի մեծ աղետի զոհերը դառնանք» վերտառությամբ հոդվածում (http://www.irates.am/hy/1568929542):- Բացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նախագահ Արմեն Սարգսյանը: ՀՀ նախագահը, վարչապետը, Փաշինյանի կառավարությունը, բազմաթիվ անձինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու վարչապետի շրջապատից, այդ թվում նաև` ԱԺ-ի մի շարք պատգամավորներ, եթե իրենք անմիջականորեն չեն իրագործում երկիրը ներսից փլուզելու, կործանելու գնդապետ Դանի ներկայացրած ծրագիրը` շարադրված գնդապետի նոթերում, ինչպես նաև ժողովուրդների կործանման Ալան Դալեսի ծրագիրը, ապա առնվազն լայնորեն բացել են Հայաստանի դարպասները նշված ծրագրերի իրագործման համար: Հետևաբար մեղսակից են օտար թշնամու կողմից մեր ժողովրդի նկատմամբ իրականացվող այդ մեծագույն հանցագործությանը: Անգիտակցաբա՞ր են վարվում նրանք այդպես, թե՞ գիտակցաբար` ՀՀ ազգային անվտանգության ծառայության պարզելու խնդիրն է, թեև տրամաբանությունը հուշում է, որ երկրի ղեկավարներն անգիտակցաբար չէին կարող այդպես վարվել: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա վերջինս, անշուշտ, կպարզեր վերոնշյալը, եթե նորմալ պետություն լինեինք, և ԱԱԾ-ն ծառայեր բացառապես մեր ազգային անվտանգությունն ապահովելուն»:
Մեզ, անշուշտ, հետաքրքրեց, թե անկախ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության կողմից Արմեն Սարգսյանի` Բաքվում տնտեսական շահեր ունենալը հերքելուց, ԱԱԾ-ն այդ և, հատկապես, Ղազախստանում Ադրբեջանի հատուկ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հանդիպումների վերաբերյալ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահի հիշյալ հայտարարությունից հետո ընդհանրապես հետաքրքրվե՞լ է դրանով, փորձե՞լ է պարզել իրականությունը, ինչի համար, բնականաբար, նախ և առաջ պետք է դիմեր հայտարարության հեղինակին, հրավիրեր նրան, փորձեր համապատասխան պարզաբանումներ, բացատրություններ ստանալ: Ինչպես տեղեկացանք Գառնիկ Իսագուլյանից, իր վերոնշյալ հայտարարության առնչությամբ իրեն ԱԱԾ-ից ընդհանրապես դիմող չի եղել, չի եղել ոչ հրավեր, ոչ էլ նույնիսկ հեռախոսազանգ: Հերթական անգամ առաջանում է նույն հարցը` ՀՀ ազգային անվտանգության ծառայության «տանը» մարդ կա՞… Արմեն Սարգսյանի միայն նախագահ լինելը բավարա՞ր էր, որ ԱԱԾ-ն նրանով չզբաղվեր, թե նաև, ասենք, մասոն է…
Իրականում ո՞վ է, ամենից զատ, երեխաների հետ պաղպաղակ ուտելով, բուրգերներ սարքելով ու պարելով հայտնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այս հարցին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներից մեկում:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 4
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 3
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին. 2
- Լոնդոնն իր ծանր հրետանիով հարվածել է Նիկոլ հայադավի, վիբրատորչիկ Ալենի և Հայաստանում իր թիվ 1 գործակալի կամ մարդու՝ Արմեն Գրիգորյանի գլխին
- Մի՞ թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն. 2
- Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 53
- Աշխարհը՝ միջուկային պատերազմի շեմին. 52
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութեր). 2
- Ստամբուլում ցնցումները չեն դադարում, Թուրքիայում կանխատեսվում է ավերիչ երկրաշարժ (տեսանյութ)
- Մի՞թե այդքան մոտ է աշխարհի վերջը, և երբ է այն
- Քրիստոսի խաչելությունը հորինված չէ, NASA-ն նույնիսկ ճշգրիտ օրն է պարզել
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը». 2 (տեսանյութ)
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել. 4
- Ադրբեջանը մտադիր չէ ստորագրել նույնիսկ պետական դավաճանության հանցափորձի գնով Նիկոլի առաջարկած «խաղաղության պայմանագիրը»
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել-2
- ՉԹՕ- ներ, այլմոլորակայիններ. խորհուրդ եմ տալիս կամ առաջարկում այս ամենին շատ լուրջ վերաբերվել
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 4
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը-3
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը. 2
- Ինչ գիտե ԱՀԿ գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը նոր համավարակի մասին, որը դեռ չգիտե աշխարհը
Մեկնաբանություններ